2015թ. բյուջեի նախագծում արտացոլված չէ ԵՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի վրա

10

2015 թվականի բյուջեի նախագծում Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերություններն արատացոլված չեն: Այս մասին Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ պատճառն այն է,  որ բյուջեի նախագիծը հոկտեմբերի 1-ին է ներկայացվել կառավարության հաստատմանը, երբ դեռևս կնքված չէր Հայաստանի՝ ԵՏՄ հետ անդամակցության պայմանագիրը, հետևաբար իրավական տեսանկյունից դա չի արտացոլվել բյուջեում:

Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ դեռևս չկա վերլութծություն,  թե ԵՏՄ անդամակցությունը 2015 թվականի բյուջեի շրջանակներում ինչպես կազդի Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների, եկամուտների ու ծախսերի վրա: