Բելառուսի համար ռուսական գազի սակագինը 2015 թ. 168 դոլարից կնվազի մինչև 154-155 դոլարի՝ հազար խմ-ի դիմաց, դեկտեմբերի 17-ին լրագրողներին հայտնել է Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը: Փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Այժմ նոր պայմանագիր է ստորագրվում: Կարելի է սպասել գազի սակագնի նվազեցում՝ 168 դոլարից մինչև 154-155 դոլար», – հայտարարել է դեսպանը:














