ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ադրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ բանակցային գործընթացի վերաբերյալ, ասել է․
«Ես նույնպես լսել եմ Լավրովի այդ մեկնաբանությունը և կասեմ հետևյալը՝ այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք և վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումները և մոտեցումները արտահայտել ենք շատ պարզ ձևով։
Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումենր ուղղված բազմաթիվ փաստաթղթերի։ Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը այս երկու տարիների ընթացքում։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018 թվականից ի վեր քննարկումները տարվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների, քննարկման, գնահատման վերաբերյալ։ 2014 թվականի առաջարկած տարբերակը այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»։











