2014թ-ի աշխարհում ընթացող պատերազմներն արժեցել են ավելի քան 14 տրիլիոն դոլար

14

Ավստրալիայի տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացվում է, թե աշխարհի պետությունների համար որքան գումար են արժեցել 2014 թվականին տարբեր կետերում տեղի ունեցած պատերազմները: 

Ըստ զեկույցի՝ պատերազմները արժեցել են ավելի քան 14 տրիլիոն դոլար:

14 տրիլիոն դոլարը գրեթե հավասարազոր է համաշխարհային տնտեսության համախառն ներքին արդյունքի 14 տոկոսին: 2008 թվականի համեմատ՝ 2014 թվականին պատերազմների ծախսերը ավելացել են մոտ 15.3 տոկոսով: