Եվրամիության 200 հազար եվրոյի ֆինանսավորմամբ Հայաստանում և Թուրքիայում մեկնարկել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը, որն իրականացնելու են երկու երկրների 8 կազմակերպություններ:
18 ամիսների ընթացքում կյանքի կկոչվեն ավելի քան մեկ տասնյակ տնտեսական, մշակութային կրթական ծրագրեր, որոնք, ըստ կազմակերպիչների, կնպաստեն երկու երկրների հասարակությունների միջև շփումների աշխուժացմանը:
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց կոչվող այս ծրագրիը, թե ինչ է իրականում մտադիր կարգավորել հայտնի չէ, ասում են՝ տնտեսական, մշակութային ծրագրեր են: Եվ ահա մեր շատ սիրելի և երանելի Եվրամիությունը իր 200 հազար եվրոն շռայլաբար կտրամադրի այդ «բարի» գործի համար, քանզի Եվրոպան երազում է, որ հայ և թուրք հասարակությունները բարեկամանան ու անընդհատ շփվեն: Իրականում Եվրոպան շատ է սիրում նման ծրագրեր, երևի դեմոկրատիան է նրանց այդպիսին դարձրել: Բայց մարդասեր Եվրոպան պարզվում է` մոռացել է որոշ համընկնումների մասին, կամ միգուցե հանուն դրանց է շռայլում: Շատ հետաքրքիր է, որ այս ծրագիրը հենց այս տարի այսքան ակտիվացավ, երբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդամենը ամիսներ են մնացել: Պարզվում է՝ Հայաստանում մարդիկ կան, ովքեր նույնպես կողմ են և նույնիսկ ուրախ, որ այս ծրագիրն իրագործվում է, թեկուզ միլիոնավոր ցեղասպանված հայերի դիակի վրայով:
Ահա թե ուր ենք հասել: 2015թ-ին հայ մարդը նշելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց երկրի ներսում որոշ գրանտակեր լրտեսներ հայ-թուրքական բարեկամության ծրագրեր են իրագործում: Սա աբսուրդային մի քաղաքականություն է, որով փորձ է արվում նսեմացնել Ցեղասպանությունը, հայ ազգի պահանջատիրությունն ու փոխհատուցումը, հենց հայի անունի տակ գործող անձանց միջոցով: Ինչպե՞ս կարող է իրեն հայ համարող որևէ անձ համաձայնվել այս հակահայկական ծրագրի իրականացմանը: Ինչպես կարող են ոտնահարել այդ 1.5 միլիոն հայերի հիշատակը: Պարզվում է՝ «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով ԱՄՆ-ից է ժամանել և նրա ծագման մասին ոչինչ հայտնի չէ, ներգրավված է այս ծրագրերում և նշենք, որ բազմիցս հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, մասնավորապես հիշենք «Հյուրիեթ» օրաթերթին տված հարցազրույցը, որում Կիրակոսյան կոչվող անձը չի էլ թաքցրել իր սերտ գործակցությունը Թուրքիայի իշխանությունների, մասնավորապես` այդ երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի և Թուրքիայի հետախուզության կառույցի` ՄԻԹ-ի ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, ում Կիրակոսյանը որակել է` որպես երիտասարդ և դինամիկ անձնավորություն: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ Կիրակոսյանի համար նույնիսկ տարբերություն չունի՝ ով է թուրքը և ինչ է արել հայ ազգի հետ: Հայտնի է, որ Ռիչարդ Կիրակոսյանը նաև թրքալեզու Newsweek շաբաթաթերթի սյունակագիր է և անգլալեզու the Turkish Policy Quartly ամսագրի խմբագրակազմի անդամ, թուրքերի և ադրբեջանցիների հետ լավ հարաբերությունների մեջ է: Հայջորդ «հայրենասերը» «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն է, ով ևս այս ծրագրի մեջ մաս է կազմում: Այս անձնավորությունը 2007թ-ից գրանտային բազմաթիվ ծրագրեր է իրագործել՝ Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելով:
Եվ այսօր այս անձինք 200 հազար եվրոյով ծաղրում են ողջ ազգին, իսկ մենք ձեռքներս ծալած սպասում ենք հաջորդ քայլին, թե հիմա ինչ պիտի քանդեն, ինչ են փչացնելու և որքան ցավ են պատճառելու: Ինչո՞ւ է մեր երկրի ղեկավարությունը թույլ տալիս, որ իր թիկունքում այս կառույցները գործեն, այն էլ այս տարի, որն այսքան կարևոր է մեզ համար: Այս տարի մենք պետք է ամեն օր պայքարենք, ամեն օր համախմբվենք՝ մեր պահանջատիրությունը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Բայց ցավոք, թույլ ենք տալիս այս օտար մարմինները ներխուժեն հասարակության ամենազգայուն շերտեր և ինչ-ինչ ծրագրերով աղավաղեն նրանց գաղափարներն իրենց գլոբալիստական ու ժողովրդավարություն կոչվող հեքիաթներով, հակահայկական քարոզչությամբ: Այս անձինք կեղծ գաղափարներ են տարածում, փորձում ստեղծել հայ և թուրք հասարակությունների մտերմության միֆ: Պարոնա՛յք, հայ և թուրք հասարակությունները չեն կարող բարեկամանալ, մի՞թե ձեր փոքրիկ ուղեղը չի բավարարում, նույնիսկ այս պարզ երևույթը հասկանալու համար: Այս ծրագրերից և ոչ մեկը հայ ժողովրդին ոչ մի օգուտ չի բերել, սրանք պարզապես գումարներ են, որոնք ծախսվում են հակահայկական պրոպագանդայի համար, Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու, հայ երիտասարդին սխալ գաղափարներով օժտելու և պառակտումներ ու ամենակարևորը՝ իրենց առջև խնդիր է դրված Հայոց Ցեղասպանության հարցը վերջնականապես փակելու համար: Ինչո՞ւ են ուզում մտերմացնել հայ և թուրք երիտասարդներին, մշակութային ընդհանրություններ գտնել կամ տնտեսական ինչ-որ ծրագրեր իրականացնել: Դրանք գրանտներ են, որոնք այսօր քանդում են Հայաստանը՝ նույն գրանտակեր լրատվամիջոցների ու նմանատիպ կառույցների միջոցով: Հայ և թուրք երիտասարդներըը որևէ ընդհանրություն չեն կարող ունենալ, հայ-թուրքական մշակութային ընդհանրություններ չկան, քանզի այդ քոչվոր ու վայրի ցեղը չի կարող հայոց հնագույն մշակույթի հետ համեմատական եզրեր ունենալ, մեր մշակույթը գողանալուց ու իր անունից ներկայացնելուց բացի: Հայ-թուրքական տնտեսական կապեր որպես այդպիսին պաշտոնապես չկան, չնայած գիտենք, որ Հայաստանում ապրանքների մեծամասնությունը հենց այս երկրից է բերվում, այնպես որ կարգավորման նմանատիպ ծրագրերն ամբողջապես անիմաստ են: Պետք է հասկանալ, որ թուրքը հայի թշնամին է և որևէ ծրագիր չի կարող բարեկամացնել թշնամու հետ, ով ցեղասպանել է քեզ: Մի՞թե այդ գրանտակերների գեները լռում են, մի՞թե իրենց համար նորմալ է ցեղասպանություն երևույթը:
Եվ ահա ընկնում ենք երևակայության գիրկը և մտածում, մի՞թե Եվրոպան «սխալմամբ է» այդ 200 հազար եվրոն ներդրել այս ծրագրի համար, ծիծաղելի է չէ՞: Եվրամիության քողի տակ շատ հնարավոր է հենց Թուրքիան է կանգնած, ով այս կարևոր տարին չի ուզում հենց այնպես օգտագործել, ինչպես մենք ենք անում, նա այսօր տարբեր միջոցներով փորձում է կանխել իր կողմից 2015թ-ին Հայոց Ցեղասպանության ճանաչումը և մեր կողմից սպասվելիք պահանջները, միջազգային հանրության արձագանքը: Միայն այս և նմանատիպ գրանտային ծրագրերը թույլ կտան միջազգային հանրությանը լռեցնել ևս մի անգամ, քանզի այս ծրագրերը ցույց են տալիս, որ կողմերն արդեն համատեղ միջոցառումներ են իրականացնում, այսինքն՝ եկել են ընդհանուր հայտարարի, էլ ինչո՞ւ խոսենք Ցեղասպանության մասին, որից 100 տարի արդեն անցել է: Ահա թե ինչ են անում ռիչարդ կիրակոսյանները Հայաստանի համար: Թուրքիան այնքան ճարպիկ է, որ հայի անունի տակ թաքնված այս անձանց միջոցով կարողանում է քար գցել հայկական հարցի վրա: Հենց այս անձինք պետք է վտարվեն Հայաստանից և նրանց ընդհանրապես չպետք է թույլ տրվի Հայաստան անունն անգամ բարձր արտասանել, բայց մենք տեսնում ենք հակառակը: Այս անձինք Հայաստանում հարգված են, թե որ արժանիքի համար, հայտնի չէ, հասարարական և քաղաքական գործունեություն են ծավալում, վերլուծական ու կրթական կենտորններ բացում և նմանատիպ ծրագրեր իրագործում:
Իսկ Թուրքիան պատրաստ է Եվրոպայի անունից հազարավոր եվրոներ ներդնել «հայ-թուրքական բերկամության միֆը» ամրապնդելու համար:
Հայաստանի ներսից քանդում են երկիրը, մի՞գուցե մեր երկրի ղեկավարությունն է ցանկանում, որ այդպես լինի: Ցավոք, հակառակը չենք կարող պնդել, քանզի այնքան պարզ ու հասարակ է ամեն ինչ: Սերժ Սարգսյանը հազիվ կարողացավ Հայոց Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով կազմակերպել և նրա խորհրդանիշ ընտրել անմոռուկ ծաղիկը: Իրականում Սարգսյանի կազմակերպած գիտաժողովի գերնպատակներից մեկը պետք է լիներ Հայոց Ցեղասպանության հարցի վրա քար գցողներին Հայաստանից աքսորելը և մեկուսացնելը, հետո նոր անմոռուկներին անցներ, որոնք ամենևին կապ չունեն Հայոց Ցեղասպանության հետ:
Միայն հարկավոր է հասկանալ, որ այս կազմակերպությունները ընդհատակյա չեն, նրանք ի լուր աշխարհի են գործում և քանդում են Հայաստանը առանց որևէ զիջումի:
Բայց նորից լռություն է:
Ազատ Ձայն Լրատվական











