200 հազար բնակիչ լքել է Հալեպը

8

Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքում` Հալեպում և նրա շուրջը չեն դադարում կռիվները: Էլ-Մեյսար և Շեյխ-Նաջար շրջաններում, ինչպես նաև համալսարանական քաղաքում և Բեբ-էլ-Խադիդ հրապարակում ուժեղ փոխհրաձգություն է: Տեղեկացնում է Իտառ-Տասս գործակալությունը:

Ուղղաթիռները շրջում են տարածքում: Սակայն օդային հարձակումների մասին տվյալներ դեռևս չկան: Նախորդ գիշեր Հալեպում և նրա շրջակայքում զոհվել է 123 մարդ: Քաղաքը լքել է շուրջ 200 հազար բնակիչ:

“Սիրիայի Անկախ բանակի” ներկայացուցիչը հայտարարել է, որ ապստամբները փորձում են փակել Հալեպի հարավային դարպասները, որ կառավարական ուժերին կտրեն հիմնական սնման աղբյուրից: Նա հաստատել է, որ զինյալները քաղաքի 60 տոկոսը վերահսկում են: