200 մլն դոլարի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. Վիգեն Սարգսյան

12

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարեց, որ երկու հարյուր միլիոն դոլարով նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է:

Նախարարի խոսքով՝ ՀՀ Զինված ուժերում սպառազինության տեխնիկական միջոցների համալրում է տեղի ունեցել:

«Չեմ կարող բացել ցանկը, քանի որ գաղտնի է, բայց երկու հարյուր միլիոն դոլարով նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարված է Զինված ուժեր և դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ կնքված ժամանակացույցի, և հետամուտ ենք լինելու, որ շուտ ստանանք, քանի որ բանակի մարտունակությունը կախված է սպառազինությունից»,-ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ այն, ինչ ստանում են Ռուսաստանի Դաշնությունից, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որն ունի Զինված ուժերը, և համագործակցության հնարավորություններ են փնտրում նաև այլ գործընկերների հետ: