20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը ենթարկվել են հայերը. Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I

10

20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը ենթարկվել են հայերը՝ իրենց ազգային պատկանելության համար: Վատիկանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո հայտարարեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

«Մեր մարդկությունը անցած դարում ապրել է երեք մեծագույն, չլսված ողբերգություն: Առաջինի ընթացքում, որ համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանոթյուն. զոհ գնացին հայերը, նաև հույներն ու ասորիները: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն էին»,- հայտարարեց Հռոմի պապը:

Հռոմի պապի խոսքով՝ այս ոճրագործությունը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ ծածկել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի առանց դարման ստանալու: