Ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա փոքրիկը վիրահատվել է

27
Արծվիկ

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,-գրել է նա: