Սեպտեմբերի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Արմեն Ն.-ն և 1982 թ. ծնված Արթուր Պ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Օձուն գյուղում գտնվող ալրաղացի մոտ, Արմեն Ն.-ն, Արթուր Պ.-ն և 1991 թ. ծնված Գևորգ Պ.-ն վիճաբանել են 1987 թ. ծնված Յուրիկ Չ.-ի և նույն թվականին ծնված Արտյոմ Խ.-ի և Կարեն Պ.-ի հետ: Այդ ժամանակ Կարեն Պ.-ն դանակով հարվածել է Արմեն Ն.-ին և Արթուր Պ.-ին:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.30-ին, Կարեն Պ.-ն ներկայացել է բաժին, իսկ Արտյոմ Խ.-ն բերման է ենթարկվել Օձուն գյուղից:
Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Պ.-ին և Յուրիկ Չ.-ին, ինչպես և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կարեն Պ.-ն ձերբակալված է:













