2 երեխաների հետ իրեն ցած նետած տղամարդը դեպքի գիշերը վալերյանկա է խմել. Առավոտ

27

Վոլգոգրադում Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր քահանա Մաղաքիա Օհանյանը, ճանաչելով անցած շաբաթ իններորդ հարկից իրեն ու երկու երեխաներին ցած նետած տղամարդուն, բացառում է, որ դեպքի ժամանակ նա ալկոհոլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ լիներ: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Տեր քահանա Մաղաքիան բացառեց նաեւ, որ ինքնասպանություն գործած տղամարդը իր տանը հյուրընկալած նախկին կնոջը քնաբեր տված լինի:

«Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող ասել, բայց անձամբ ճանաչելով Կարենին (խմբ. իրեն ցած նետած տղամարդուն), կարող եմ ասել, որ նա ոչ ծխում էր, ոչ՝ խմում, թմրամիջոցի օգտագործման հավանականությունը նույնպես բացառվում է: Գիտեմ, որ դեպքի գիշերը՝ քնելուց առաջ կինն էլ, ինքն էլ վալերյանկա են խմել, սովորություն ունեին գիշերը երկար արթուն մնալ: Դեպքի նախորդ օրն եմ Սիմայի հետ (խմբ. իրեն ցած նետած տղամարդու նախկին կինը) խոսել, պատմեց, որ Կարենը վերջին օրերին շատ խաղաղ է, բարեհամբույր, ասաց՝ տարօրինակ խաղաղ է» ,-Aravot.am-ին պատմեց քահանան:

Նա պատմեց, որ Սիման իր հոգեզավակն է, եւ Կարենն իրենից է նրա ձեռքը խնդրել. «Արդեն Սիմայի հետ բաժանվելուց հետո նա ինձ հետ զրույցի ժամանակ ասել էր, որ չի թողնի երեխաներին Սիմայի մոտ, Սիմայի դաստիարակությանը, նրա համոզմամբ, կինը չի կարող լավ դաստիարակություն տալ երեխաներին: Նա շատ ինքնահավան անձ էր, ընկերներ էլ չուներ, կնոջը խանդելու հողի վրա էլ միշտ պնդում էր, որ Սիման իրեն ցավեցնում է ու մի անգամ էլ ինձ էր ասել, որ ինքն այնպես է անելու, որ Սիմային ցավեցնի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ