1994-ին Ադրբեջանի մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու. պատգամավոր

9
Պատասխանը շատ ցավոտ է լինելու, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով Տավուշում ընթացող գործողությունները հայ-ադրբեջանական սահմանանին:
 
«Առաջնագծում ադրբեջանցիները կիրառում են հարվածային անօդաչուներ, տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացում մեր դիրքերի ուղղությամբ, քիչ առաջ գնդակոծվել է նաև Չինարի գյուղը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք, ունենք վնասված տանիք, և հետևաբար մենք ստիպված ենք լինելու ցավոտ պատասխանել», – կրկնեց Կարապետյանը:

Նա շեշտեց՝ տարիներ շարունակ հայկական կողմն ընդգծում է՝ հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցային գործընթացն է:

«1994-ին Ադրբեջանի մուրած խաղաղությունը քաղցր երազ է թվալու: Կոչ եմ անում հակառակորդին համակերպվել այն մտքի հետ, որ բարձունքը մերն է, տղերքն էլ կան ու լինելու են», – նշեց պատգամավորը: