1921 թ. Մոսկվայի պայմանագիրը չի կարող խզվել. ՌԴ ԱԳՆ

8

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հնարավոր չի համարում 1921 թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական Բարեկամության ու եղբայրության պայմանագրի խզումը, տեղեկացնում է Rusarminfo-ն:

ՌԴ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ միջազգային պրակտիկայում խաղաղության պայմանագրերը, որոնք որոշում են երկրների միջև սահմանները, ենթակա չեն չեղարկման:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են նաև, որ պայմանագրի խզումը ոչ մի իրական փոփոխության չի հանգեցնի, այլ, ընդհակառակը, ապակայունացնող քաղաքական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում, քանի որ դա վերաբերում է տարածարջանում գոյություն ունեցող պետական սահմանների վերանայման հարցին: