Կապանի Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում երեկ սպանություն է կատարվել:
Ոստիկանության մամլո հաղորդագրությանհամձայն` ժամը 16.30-ի սահմաններում, 28-ամյա Կարեն Ա.-ն իր բնակարանում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Կատարվում է նախաքննություն: