17-րդ դարի հայկական գորգը Ֆրանսիայի Ռուան քաղաքի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։ Գրում է Paris-Normandie–ն։
2.50х1.60 չափեր ունեցող գորգի մեկնարկային արժեքը եղել է 5 հազար եվրո, բայց վաճառվել է ռեկորդային100 հազարով։ Մյուս գորգերն ավելի ցածր գնով են վաճառվել:
Ավելի քան 300 տարվա վաղեմություն ունեցող այս և մյուս գորգերը ո՛չ նորոգման կարիք են ունեցել, ո՛չ էլ ներկելու, թեև դրանք գործելիս բուսական ներկեր են օգտագործվել (բնականաբար այն ժամանակ սինթետիկ ներկեր չկային)։ Աճուրդավարն ընդգծել է, որ գորգերն այնքան լավ են պահվել, որ նույնիսկ ցեցերի ձեռքը չեն ընկնել։














