Հայաստանի 2 քաղաքացի մեղադրվում են անցած հանգստյան օրերին Կազանում 17–ամյա Դարյա Մաքսիմովային բռնաբարելու և սպանելու մեջ:
Նրան մահացած գտել էր նրա ընկերը Գլուբոկոյե լճի ափամերձ հատվածում։ Մահվանից մի քանի րոպե առաջ աղջիկը զանգահարել էր ընկերոջը և հայտնել, որ իր նկատմամբ կովկասցիները ոտնձգություն են կատարում։ Մոտ 20 րոպե հետո ժամանած ընկերը երկարատև փնտրտուքներից հետո գտել էր աղջկա դին առանց հագուստի և կոտրած գլխով։
Հետաքննության ընթացքում արդեն ձերբակալվել է Հայաստանի 2 քաղաքացի, ևս երկուսը հետախուզվում են։ Նրանց մեղադրում են բռնաբարության ու սպանության մեջ։