16 հազար 550 ՀՀ քաղաքացիներ 2013թ.-ին ՌԴ քաղաքացիություն են ստացել

11

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների՝ 2013թ.-ին ՌԴ քաղաքացիություն են ստացել 16 հազար 550 ՀՀ քաղաքացիներ:

56 հազար 435 հայաստանցիներ ՌԴ-ում հաշվառված են եղել ըստ բնակության վայրի:

145 հազար 122-ը ՌԴ-ում բնակվել են ըստ ժամանակավոր բնակության թույլտվության և կացության իրավունքի:

53 հազար 700-ն ունեցել են ՌԴ-ում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար աշխատանքի թույլտվություն: