144 հոգի տուժել են հրապարակի հրդեհից

55

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: Նախնական տվյալներով` ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, “Արմենիա” բժշկական կենտրոն ` 20, Կլինիկական թիվ 1 հիվանդանոց` 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց` 20, “Հերացի” թիվ մեկ հիվանդանոց` 20, Նաիրի բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն` 7 հոգի, Սբ. Աստվածածին ծննդատուն` 2 երեխա: Նախնական տվյալներով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ: մուրացան բժշկական կենտրոն են տեղափոխվել՝ Հակոբյան Արամ (16տ. 1996թ.), Սարգիս Հակոբյան, Լուսինե հովասափյան(16տ. 1996թ.), Քրիստինե Հովասափյան(16տ. 1996թ.), Գալումյան Մարիամ(18տ. 1994թ.), Արսենյան Ալվինա(4տ. 2008թ.), Մատինյան Նունե(45տ. 1967թ.), Սուրբ աստվաժամայր բժշկական կենտրոնում՝ Աբրահամյան Մոնիկա(14տ. 1998թ.), Գայանե Դալումյան(13տ. 1999թ.), Ավետիս Գալողլյան(20տ. 1992թ.), Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: