Մոտ 14 հազար տարի առաջ մարդիկ պայքարել են կարիեսի դեմ՝ այն հեռացնելով ատամներից քարե գործիքների միջոցով: Գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Scientific Reports ամսագրին:
1988 թվականին իտալացի հնագետների կողմից հայտնաբերված 14 հազար տարվա վաղեմության հնագույն մարդու կմախքի մնացորդների ուսումնասիրության վերջին արդյունքները ցույց են տվել, որ այդ մարդու ատամներից մեկը վնասված է եղել և վնասված ոսկորի հատվածի մեծ մասը քարե գործիքների օգնությամբ հեռացվել է ատամից:
Գիտնականները կարծում են, որ վերին պալեոլիթի դարաշրջանում ապրող հնագույն մարդիկ հասկանում էին կարիեսի վնասակար հատկությունները և փորձում էին այն բուժել՝ մաքերլով վնասված հատվածները քարե գործիքներով:














