13 օր Արցախը կտրված է աշխարհից. Ալիևի պահանջների ցանկն օր օրի մեծանում է

70

Արդեն 13 օր է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը: 120.000 արցախցիներ շրջափակված են` զրկված ցանկացած տեսակ օգնությունից և աշխարհի հետ կապից:

Այս ընթացքում ամեն օր փոխվում են ադրբեջանցի «էկոակտիվիստների» պահանջները` Արցախի հանքավայրերում մոնիտորինգի իրականացում, այսինքն` ուղիղ միջամտություն ներքին գործերին, Բերձորի միջանցում ռուս խաղաղապահների հետ համատեղ ճանապարհի հսկում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» և երեկ Իլհամ Ալիևը բարձրաձայնեց ևս մի պահանջ` Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի հանձման մասին:

Իսկ ինչ ունենք Հայաստանում, խորը քնած հասարակություն, որը չի գիտակցում, որ աղետը ոչ միայն Ստեփանակերտ- Շուշի ճանապարհին է, այլ այդ աղետը կարող է մտնել յուրաքանչյուրի տուն Սյունիքից- Տավուշ, Ջերմուկից- Երևան: