Վրաստանի «Միաբանություն հանուն հասարակության իրավունքների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հավաքվելեն ավելի քան 1 միլիոն 200 հազար ստորագրություն՝ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով: Կազմակերպությունը վստահ է, որ Սաակաշվիլիի նախագահական լիազորություններն ավարտվել են 2013թ. հունվարի 20-ին, խորհրդարանը պետք է ճշտի այս փաստը: Ստորագրությունները հավաքվել են վերջին երեք ամիսների ընթացքում՝ երկրի տարբեր շրջաններում: Համաձայն ստորագրությունների քանակի ակնհայտ է դառնում, որ երկրի բնակչության մի ստվար զանգված, այսինքն 3 միլիոն 613 հազար ընտրողի գրեթե կեսը պահանջում է Սաակաշվիլիի հրաժարականը:














