12 ընտրատարածքում մի քանի հոգով են ընտրասեղանին մոտենում

2

Շենգավիթ համայնքի թիվ 12/11 ընտրատեղամասում խախտումներ են նկատվել, թեև արձանագրություններ դեռ չեն կազմվել: Նշված ընտրատեղամասի Ժառանգություն կուսակցության վստահված անձ Բագյան Կարիեն մեր լրատվականին հավաստիացնում է, թե դեռ վաղ առավոտից ինքը մի շարք խախտումների ականատես է եղել. <> ,-ասաց նա: Ընտրատեղամաս մեր այցի ժամանակ նա ասաց, որ թեև կնիքները 10-20 րոպեի ընթացքում ցնդում են, այդուամենայնիվ, նա դեռ չի տեսել, թե կնիքը կամ թանաքը փոխեն: Մինդեռ դիտորդական առաքելություն կատարողներից մի քանիսը հավատացրին, թե իրոք, կնիքները փոխվել են:Այս ընտրատեղամասում դեռևս չի հայտաբերվել մահացածների անուններ, և ցուցակների անճշտություններ: Թիվ12 /22 ընտրատեղամասում, ցուցակների անճշտություններ նկատվել են: Մեզ հետ զրույցում ընտրողներից մեկը շատ վրդոված էր. <>,-ասաց նա` ավելացնելով, որ գնում է ու չի մասնակցի ընտրությանը: Հանձնաժողովի նախագահ Նիկոյան Օլյան <> լրատվականի լրագրողին ասաց, որ իրենց մոտ ամեն ինչ ընթանում է նորմալ` օրենքի տառին համապատասխան: <>,- ասաց նա` զերծ մնալով դրա պատճառները նշելուց: 12/01 ընտարտեղամասում ևս, ըստ դիտորդների և վստահված անձանց որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել: <> կուսակցության վստահված անձ Մանյա Մանուկյանն ասում է, որ մինչև հիմա ամեն ինչ խաղաղ է ընթանում. <>: Այստեղ դիտորդները հավատցնում են,թե ամեն ինչ արվում է կուտակումներից զերծ մնալու համար: Իսկ Շենգավիթի ընտրատեղամասեր մեր լրագրողի այցն ավարտվեց թիվ 12/20 ընտրատեղամասում: Այստեղ ինչպս պարզվումէ հերթեր շատ են գոյանում. <>,-ասաց Կարենը: Արևիկ Հակոբյանն ասում է, որ կոպիտ խատումներ չի արձանագվել: <>: