1175 փախստական բնակարանի խնդիր ունի

13

Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը անդրադառձել է փախստականների վերաբնակեցման ծրագրին` նշելով, որ օրեր առաջ հայ փախստականների բնակարանային ապահովությանը նվիրված միջազգային համաժողովին էլ են բարձրացրել այս ընտանիքների բնակարանային խնդիրը: «2005 թվականից սկսած ամեն տարի պետբյուջեից 3-5 միլիոն դոլար է տրամադրվել առավել կարիքավորներին բնակարաններով ապահովելու համար: Համաժողովի ընթացքում կարեւորվեց Հայաստանին այս հարցում օժանդակելու հարցը, որի հիման վրա կոնկրետ աշխատանքներ կտարվեն»,- ասաց Գագիկ Եգանյանը:
Ի դեպ, ներկայումս բնակարանային խնդիր ունեն 1175 փախստական ընտանիք, որից 860-ը Երեւանում են ապրում: Այս ընտանիքների վերաբնակեցման համար, ըստ միգրացիոն ծառայության պետի, անհրաժեշտ է մոտ 45 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ վերաբնակեցման գործընթացը դադարեցվել է 2010-ին` ֆինանսական ճգնաժամի պատճառով: