116 հազար ընտանիք կստանա 3 շիշ ձեթ

13

116 հազար սոցիալապես անապահով ընտանիքներին կառավարության որոշմամբ տրամադրվել է նախատոնական օգնություն, յուրաքանչյուրին` 3 շիշ արևածաղկի ձեթ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանընշել է, որ այս սոցիալական օգնությունը լինելու է շարունակական: «2012 թ. հունվարի 1-ից սոցիալական նպաստները 10%-ով ավելանալու են և նույնքան էլ` կենսաթոշակները»,- ընդգծել է վարչապետը: