10/23 ընտրատեղամասում քվեախցիկում 2 հոգով էին

8

<<10/23 ընտրատեղամասում ընտրական գործընթացն անցնում է առանց խախտումների>>,- վստահեցրեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լևոն Ղազազյանը: Չնայած, որ հանձնաժողովի նախագահն ու դիտորդները խախտումներ չէին արձանագրել, բայց այդ նույն ժամանակահատվածում մեր տեսախցիկն արձանագրեց, որ քվեախցում 2 հոգով էին ընտրություն կատարում: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ թանաքի հետ կապված խնդիրներ չեն եղել, ընտրացուցակներում նույնպես ամեն ինչ նորմալ է եղել: Թեկնածուների վստահված անձանցից ներկա էր միայն Սերժ Սարգսյանի վստահված անձը: Ընտրատեղամասում ժամը 16-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը միջին մակարդակի էր, 1837 բնակչից ընտրության եկել էր արդեն մոտավոր 600-ը: