Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչն է․ Նիկոլ Փաշինյան

79
102-րդ ռազմաբազա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային։
 
Նա մասնավորապես նշել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչն է։
Մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետին հարցրել են՝ Երևանը դիտարկո՞ւմ է արդյոք ռազմաբազան օգտագործելու հնարավորությունը՝ հակամարտության գոտում սպառնալիքները չեզոքացնելու համար, մասնավորապես՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվությունը։ Նրա խոսքով՝ ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի անբաժանելի մասն է, և բազայի ներուժը պետք է օգտագործվի կոնկրետ իրավիճակներում:
«Արդյո՞ք այդպիսին է ներկայիս իրավիճակը։ Հասկանալի է, որ ոչ։ Բայց միանգամայն հնարավոր է իրավիճակ ստեղծվի, որ պետք լինի օգտագործել բազայի ներուժը»,- ասել է Փաշինյանը։