Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ընդգրկված է վերազինման համակարգում, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Այս մասին հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«102-րդ ռազմաբազայի պոտենցիալը բավարար է՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք մենք դրել ենք մեր առաջ: 102-րդ ռազմաբազան ոչ թե դիմակայման համար է, այլ՝ տարածաշրջանում կայունության ապահովման համար: Եթե այն գործի դրվի, ապա բնականաբար, գործի է դրվելու այլ միջոցների համակարգում, որոնք կկիրառվեն պետությունների ղեկավարների կողմից: Մենք չենք տեսնում անհրաժեշտություն այսօր այնտեղ ինչ-որ ուժերի ընդլայնման համար»,- ասաց Բորդյուժան ռուս-թուրքական պատերազմի սկսման հավանականությանն անդրադառնալով:














