10 պացիենտ մահացել է, ամենաերիտասարդը 56-ամյա տղամարդ է

12

Կորոնավիրուսից օրում առողջացածների թիվը 448 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 484, փաստացի բուժվողներինը՝ 11 211 (մեկ օրում ավելացել է 201-ով): Մեկ օրում թեստավորվել է 2337 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 118 102 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նանխարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։