10 ընկերություն, որոնք վերահսկում են աշխարհի սպառողական շուկան

50

Այսօր աշխարհը ղեկավարում են մի քանի ընտանիքներ, և հենց նրանց ձեռքում է ոչ միայն աշխարհի բանկերը, նավթը, զենքը, այլև սնունդն ու սպառողական ապրանքները:

Գրեթե այն, ինչ մենք գնում ենք խանութներից հիմնականում արտադրվում է 10 տրանսնացիոնալ ընկերությունների կողմից, այսինքն` ինչ էլ որ ընտրում ենք, միևնույն է, եկամուտը մտնում է  այս հսկաների գրպանը: Տեղեկացնում է Komuza.info-ն:

Եվ ահա ստորև ներկայացնում ենք գլոբալ շուկայի գերհզորներին:

1.Kraft Food

Ընկերությունը հիմնվել է 1903 թ. Ջեյմս Կրաֆթի կողմից: Առաջին անվանումն է եղել J.L. Kraft & Bros: Այս պահին համաշխարհային ամենամեծ փաթեթավորված  սննդամթերք արտադրող  ընկերությունն է: Իր արտադրանքն իրացնում է աշխարհի 155 երկրում՝ գլոբալ շուկայում գրավելով 35 տոկոսը: Ահա ապրանքանիշերը՝ Milka, Воздушный, Toblerone, Alpen Gold, Cote d’Or, Чудный вечер, Carte Noire, Jacobs, Maxwell House, Estrella. 

2008-ին ընկերությունում սկանդալ հասունացավ՝ Cadbury ապրանքատեսակի հետ կապված: Ընկերության Պեկինի գործարանի կաթնամթերքի մեջ մելամին էր հայտնաբերվել, որի հետևանքով չինացի 55 հազար երեխա ծանր հիվանդացան, նրանցից 4-ը նույնիսկ մահացավ: Հետաքննության արդյունքում՝ ընկերության մի շարք ապրանքատեսակներ հետ կանչվեցին:

2. Nestle

Ընկերությունը հիմնադրվել է 1866-ին շվեցարացի դեղագործ Անրի Նեսթլեի կողմից: Համաշխարհային գլխավոր սնունդարտադրող: Ընկերությունը 2011-ին 67.8 մլրդ եվրոյի եկամուտ է ունեցել: Ահա ապրանքատեսակների ցանկը՝ Nescafé, КитКат, Nesquik, Экстрем, Ռոսիա- Շեդրայա դուշա, Բոն Պարի, Nuts, Maggi, Perrier, Friskies, Felix, Purina ONE, Gourmet, Darling. 

70-80-ականներին ընկերությանը քննադատում էին  «երրորդ կարգի երկրերին» տրամադրվող մանկական կերերի քաղաքականության շուրջ: Պարզվում է՝  ըկերությունը հումանիտար օգնության անվան տակ բաժանում էր մանկական կերեր և խառնուրդեր, որոնց միաժամանակյա օգտագործումը կերակրող մայրերին զրկում էր կաթից: Եվ ահա  «զարգացող երկրներում» մայրերը սկսում էին Nestle-ով կերակրումը: Այս ընկերության արտադրանքի պատճառով եղել են նաև մանկական մահացություններ: Արդյունքում՝ բազմաթիվ բողոքի ակցիաներ և միջազգային «Բոյկոտ Nestle-ի դեմ» ընկերությունը, որը մինչ օրս գործում է:

3. Procter & Gamble

Սպառողական ապրանքների շուկայում առաջատար և համաշխարհային ամենամեծ գովազդատու, որի գումարները գովազդի վրա հասնում են միչև 8 մլրդ դոլարի: Ընկերությունը հիմնվել է 1837-Ին օճառագործ Ջեյմս Գեմբլի և մոմագործ Ուիլիամ Պրոկտերի կողմից:

Այս ընկերության ձեռքում են համաշխարհային առևտրի մեծ մասը: Ապրանքանիշերն են՝ Fairy, Tide, Ariel, «Миф», Ace, Mr. Clean, Lenor, Comet, Fairy Oxi, Mr. Proper, Dreft, Pampers, Always, Alldays, Tampax, Discreet, Naturella,  Wash & Go, Head & Shoulders, Pantene, Shamtu, Herbal Essense, Wella, Londa, Camay, Safeguard, Secret, Old Spice, Olay, Hugo Boss, Dolce&Gabbana, Gucci, Mexx, Baldessarini, Blend-a-Med, Oral-B, Crest, Cover Girl, Max Factor, Gillette, Venus, Duracell, Braun, кофе Folgers, Iams, Eukanuba և այլն:

Այս հսկան ևս խնդիրներ է ունեցել: Ընկերության ինդոնեզական մասնաճյուղի մեղքով, ով փորձում էր բարելավել ընկերության արտադրանքի պահանջարկը, ակտիվ այրվում էին անտառներ՝ պալմայի պլանտացիաները և չորացվում էին հարակից ճահիճները:
Պալմայի յուղն  էր կոսմետիկ միջոցի հիմնական բաղադրիչը: Greenpeace-ը Procter & Gamble-ին մեղադրեց բնությունը ոչնչացնելու մեջ:

 
4. Johnson& Johnson

Հիմնակում արտադրում է սանիտարահիգիենիկ ապրանքներ, բժշկական սարքավորումներ: Հիմնադրվել է 1886-ին երեք եղբայրների Ռոբերտ, Ջեյմսոն և Էդվարդ Ջոնսոնների կողմից: Ընկերության կազմում կան շուրջ 230 դուստր ձեռնակրություններ, ամենահայտնին՝ Johnson’s baby-ին է:

80-ականների սկզբին սկանդալ առաջացավ թունավորման հետ կապված: 

5. Unilever

Կիրառական քիմիկատների, սննդամթերքի և օծանելիքի առաջատար արտադրող: Ընկերությունը հիմնադրվել է 1930-ին նիդերլանդական  Margarine Unie-ի  և բրիտանական  Lever Brothers-ի միավորման արդյունքում: Հայտնի ապրանքանիշերն են Lipton, Brooke Bond, Беседа, Crème, Bonjour, Rama, Bertoll, iKnorr, Hellmann, Բալտիմոր, Pomo d’Oro, Ինմարկո, Dove, Rexona, Axe, Timotei, Domestos, Glorix, OMO, Clear Vita ABE, Cif, Sunsilk, Sunlight, TIGI, Algida, Cornetto Enigma, Carte d’or, և այլն:

6. Mars, Inc

Ընկերությունը հիմնադրվել է 1911-ին: Հայտնի ապրանքանիշերն են՝  M&M’s, Snickers, Mars, Dove, Milky Way, Skittles, Twix, Bounty, Celebrations, Starburst [конфеты], Rondo, Tunes, Pedigree, Whiskas, Kitekat, Chappi, Sheba, Cesar, Perfect Fit, Royal Canin, Uncle Ben’s, Dolmio, Juicy Fruit, Spearmint, շոկոլադե կոնֆետներ А. Коркунов և Buckwood. 

Համաշխարհային շուկայում գլխավոր դերակատարներից են նաև PepsiCo-ն և Coca-cola-ն: