10 մլն դրամի դիմաց 1 ամիս ծառայելու նախագիծը կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

11
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծն այս շաբաթ կքննարկվի ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նիստում՝ հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հիշեցնենք, որ Սարգսյանը հանդես է եկել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով, որով առաջարկվում է վճարել 10 մլն դրամ ու ծառայել մեկ ամիս:
 
Նշենք, որ ՊՆ ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել այս նախագծին: