Մեկ օր ՔԿ նախագահի տեղակալ աշխատելուց հետո Արմեն Աբազյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ

13
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակա»,-ասված է նախագահի հրամանագրով:

Նույն օրվա ամսաթվով նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է ՔԿ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ օր։