Այնպես չի, որ մենք ասում ենք, որ պետք չի թետսավորման քանակն ավելացնել, նաեւ այնպես չի, որ չի ավելացել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:
«Մենք արդեն օրական 2500 թեստ ենք անում, ինչը մոտ ապագայում կաճի: Կանխատեսում ենք, որ 1-2 շաբաթների ընթացքում, մեր հզորությունների ավելացմանը զուգընթաց, մենք միայն մեր պետական լաբորատորիաներում ներուժը կհասցնենք օրական 3 հազարի, եւ մասնավոր լաբորատորիաներն էլ գումարած հնարավոր է ունենքն մինչեւ 4 հազար թեստ:
Սակայն պետք է հիշենք, որ թեստավորումն ընդամենը միջոց է հայտնաբերելու վարակակիրներին, որն ունի երկու նպատակ՝ թեթեւ պացիենտներին մեկուսացնելու, եւ բուժելու: Բուժման առումով կրող եմ ասել, բոլոր բուժման կարիք ունեցողներին բուժում ենք, բայց խնդիր ունենք ասիմպտոմ դեպքերը հայտնբերելու հարցում եւ այստեղ թեստավորման ավելացումը կօգնի դրան:
Մենք երբ սկզբում 200-300 թեստ էինք անում, դա համարում էինք ահռելի թիվ, հիմա 2500-ը սովորական է դարձել.,-ասաց նախարարը:














