Ֆրանսիան Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել

11

Ֆրանսիան`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն իրականացնել իրենց պարտականությունները և ջանքեր գործադրել փոխվստահության ամրապնդման և  հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,- ասել է Բուշեն:

«Հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր է հասնել մշտական և անկեղծ երկխոսության միջոցով»,- ասել է Բուշեն՝ նշելով, որ  Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը: