Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

13

Ֆրանսիան պատրաստ է իր տարածքում ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին՝ Բակո Սահակյանի հետ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցի ընթացքում։

Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ հենց պայմանները ստեղծվենբարձր մակարդակի հանդիպում կկայանա երկու երկրների նախագահների միջև։ «Դա կարող է տեղի ունենալ Ֆրանսիայում։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել Ֆրանսիայի տարածքում կամ ցանկացած այլ տեղ կազմակերպել հանդիպումը, բայց իհարկե, պետք է, որ այն արդյունավետ լինի»,- ասել է Վիսկոնտին։

Միջնորդը շեշտել է նաև հրադադարի ռեժիմի պահպանման կարևորության մ մասին։ «Մենք շատ կցանկանայինք, որ նախևառաջ հրադադարի խախտում չլիներ։ Ինչը շատ կարևոր է։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բանակցել։ Միաժամանակ պետք է առաջ գնալ»։