Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մերժել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

3

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը որոշել է՝ ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների և զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծը հակասում է ցեղասպանությունը և մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունները դատապարտող 173-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս մասին հաղորդում է «Նուվել դե՚ Արմենին»:

Մասնավորապես նշվել է՝ «Չկա որևէ անհրաժեշտություն կիրառել նրանում սահմանված դրույթները բռնության կամ ատելության տարածման այն հանցագործությունների դեպքում, որոնք արդեն իսկ դատապարտվել են 1881թ. հուլիսի 29-ին ընդունված մամուլի ազատության մասին օրենքով»:

Մյուս կողմից՝ խորհուրդը հաստատել է, որ դրանում նշված ձևակերպումները թույլ են տալիս դատական հետապնդում իրականացնել նաև այն դեպքերում, երբ տվյալ արարքի (փաստերի ժխտումը) կատարման (հայտարարությունն անելու) պահին այն քրեորեն դատապարտելի չի համարվել: Խորհորդը եկել է այն եզրահանգման, որ դա որոշակի անորոշություն կստեղծի պատմական բանավեճերի ենթակա արարքների օրինականությունը վճռելիս: Ելնելով այդ ամենից` որոշվել է, որ վեճի առարկա դրույթները սահմանափակումներ կստեղծեն խոսքի ազատության իրավունքը իրականացնելու տեսանյունից, քանի որ դրանք ո′չ անհրաժեշտ են, ′չ էլ իրավաչափ: