Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

19

Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին, որը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Նախագիծը  սեպտեմբերին կքննարկվի Սենատում, որտեղ հաստատվելուց հետո կրկին կվերադառնա Ազգային ժողով վերահաստատվելու համար»,- ասել է Փափազյանը`հավելելով, որ ներկա բոլոր 21 պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին: