Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քրդերը հոկտեմբերի 7-ին բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացրել Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում ու շրջաններում՝ կապված Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող Քոբանի քաղաքի իրադարձությունների հետ, որը պաշարել և գրոհում են «Իսլամական պետության» զինյալները:
Վանի նահանգի Բաշքալե շրջանում մոտ 500 ցուցարարներ հնչեցրել են հակակառավարական կարգախոսներ, այնուհետև Քեմալ Աթաթուրքի հուշարձանը այրել են՝ նրա վրա նետելով Մոլոտովյան կոկտեյլներ ու այրել: Ոստիկանությունը ջրաշիթեր ու արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ:














