Քվեարկությունը կայացավ ձեռքերը բարձրացնելով՝ 77 կողմ՝ ըստ Հովիկ Աբրահամյանի հաշվարկի

6

Ազգային Ժողովում արտահերթ նիստը սկսվեց միջադեպով, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վերցրել էր Հանրապետական խմբակցության պատգամավորների քարտերը, որ չկարողանային մասնակցել քվեարկությանը: Այս քայլը Հովիկ Աբրահամյանը բնորոշեց. «Ամոթ է, որ նման պատգամավորներ ունենք» արտահայտությամբ: Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին դահլիճը, բայց քվեարկությունն այնուամենայնիվ կայացավ ձեռք բարձրացնելով: Դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրերի վավերացվեց 77 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ չկար՝ ըստ Հովիկ Աբրահամյանի: Նիստը կշարունակվի 15:30-ին: