Քվեարկությանը մասնակցել է 1.296.368 քաղաքացի

19

Ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերի դռները: ԿԸՀ հրապակած տվայլների համաձայն՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է 1.296.368 քաղաքացի կամ ընտրողների 50.51%:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ մարզերում և Երևանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը:

Երևանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է  388506 ընտրող կամ ընտրողների 45,93 տոկոսը:

Քվեարկության արդյունքները ըստ մարզերի.

Արագածոտնի մարզում՝ 61,451 ընտրող կամ ընտրողների 53.26 տոկոսը,

Արարատի մարզում՝ 144,452 ընտրող կամ ընտրողների 66.33 տոկոսը,

Արմավիրի մարզում՝  127,701 ընտրող կամ ընտրողների 55.63 տոկոսը,

Գեղարքունիքի մարզում՝ 98,993 ընտրող կամ ընտրողների 52.69 տոկոսը,

Լոռու մարզում՝ 110,054 ընտրող կամ ընտրողների 46.23 տոկոսը։

Կոտայքի մարզում՝ 123,044 ընտրող կամ նրանց 52.24 տոկոսը,

Շիրակի մարզում՝ 95,171 ընտրող կամ 41.28 տոկոսը,

Սյունիքում՝ 66,786  ընտրող կամ ընտրողների 61.02 տոկոսը,

Վայոց ձորի մարզում՝ 27,327 ընտրող կամ ընտրողների 57.96 տոկոսը,

Տավուշի մարզում՝ 52,883 ընտրող կամ ընտրողների 48.30 տոկոսը։

Որպեսզի հանրաքվեն համարվեր կայացած, պետք է դրան մասնակցեր ընտրողների թվի կեսից ավելին:

Քաղաքացիները քվեարկել են հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Ոստիկանության տվյալներով՝ ընտրացուցակներում ընտրողների թիվը  2 մլն 550 հազար 323 մարդ է: