«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրատապ կարգով վարչության նիստ է հրավիրել, քննարկում են տեղի ունեցածը։
Նման որոշում է կայացվել Ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո:
Նշենք, որ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա տեղից չի շարժվել:











