Քոչարյանի տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների սահմանափակումները չեն վերանա

10
ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր չսահմանափակել իր տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները։
 
Դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով: