Քոչարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել

8
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը։

Զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը։

Թեև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, այդուհանդերձ, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ Արսեն Նիկողոսյանն իր որոշման մեջ նշել է, որ իրենց պաշտպանյալը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Հենց այս հանգամանքն էլ Վճռաբեկ բողոքում մատնանշելու են փաստաբանները՝ պնդելով, թե դատավորը 2 միլիարդ դրամ գրավի փոխարեն պարզապես առանց որևէ խափանման միջոցի պետք է ազատեր Քոչարյանին։