Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

11
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց:

Հաջորդ նիստը կկայանա հունիս 17-ին՝ ժամը 13:30-ին:

«Մենք պայմանավորվել էինք, որ հետաձգենք դատական նիստը՝ տուժողների ներկայացուցիչների և իրավահաջորդների հնարավոր ներկայությունն ապահովելու համար»,- ասաց դատավորը: