Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության հարցով որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին

14

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել է խորհրդակցական սենյակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության հարցով որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին ժամը 17:50-ին:

Հիշեցնենք, որ նախկին նախագահի փաստաբանները նրան անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավով ազատելու, խափանման միջոցը փոխելու միջնորդություններ են ներկայացրել: