Վերաքննիչ դատարանն այսօր «Մարտի 1-ի » գործով տուժող Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ու դիրքորոշում ունի, եթե դատարանն ազատ արձակի գործով մեղադրյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, արդյոք նա կարո՞ղ է ճնշում գործադրել վկաների կամ գործով անցնող այլ անձանց վրա, կխանգարի՞ գործի քննությանը:
«Ես չեմ ուզում խառնվել այս ամենին, դատե՞լ, թե՞ չդատել»,- պատասխանեց տուժողը՝ հավելելով, որ մինչեւ իր հարցերը չկարգավորվեն, ինքը չի կարող հստակ տեսակետ հայտնել:
Մեղադրող դատախազն էլ հետաքրքրվեց՝ ինչ հարցեր ունի կարգավորելիք, որով պայմանավորված իր համար հստակ կլինի Քոչարյանի ազատության մեջ գտնվելու ռիսկը: Տուժողը պարզաբանեց, որ պետության կողմից փոխհատուցումը նկատի ունի:
Իսկ հարցին, որ եթե փոխհատուցում ստանա, կցանկանա՞, որ Քոչարյանը մնա կալանքի տա՞կ, թե՞ ազատության մեջ, տուժողը պատասխանեց՝ իրեն չի հետաքրքրում այդ հարցը. «Որ ազատության մեջ գտնվի, ինձ համար ոչ տաք է, ոչ՝ սառը, ինձ չի խանգարում»:











