Քննչական կոմիտեն անդրադարձել է «Նիկոլի մորքուրին»

15

Քննչական կոմիտեն Նլլի Մելքոնյանի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ վերջինիս կողմից լրատվամիջոցներին տրված հարցազրույցները միտված են հասարակաության մեջ պետական մարմինների նկատմամաբ անվստահություն ձևավորելուն։ Նշենք, որ Նելլի Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի ամենամոլի աջակիցներից է, նա հանրությանը արդեն իսկ հայտնի է «Նիկոլի մուրքոր» կեղծանվամբ։ Քննչականի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Քաղաքացի Նելլի Միքայելյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար: Սակայն տուժող Նելլի Միքայելյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացնում նախաքննական մարմնին՝ կատարելու այնպիսի քննչական գործողություններ, որոնք նախկինում արդեն իսկ կատարվել են, անգամ առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներն ու անհարկի ձգձգում նախաքննությունը: Նելլի Միքայելյանի՝ լրատվամիջոցներին պարբերաբար տրվող հարցազրույցները չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից և միտված են հասարակության մեջ պետական մարմինների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելուն»։
Նշենք, որ Նելլի Մելքոնյանը ակտիվորեն մասնակցում է բողոքի ակցիաներին՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ նա վերջերս քննադատել էր նաև Նիկոլ Փաշինյանին, սակայն դրանից օրեր հետո ասաց, որ այդ օրը նյարդայնացած է եղել, իրեն լավ չի զգացել, դրա համար էլ կառավարության և Փաշինյանի հասցեին քննադատական խոսք է հնչեցրել։