29 տարեկանում ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը։ Նա 2018 թվականի շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է նրա ընկերներից մեկը:
Կարեն Չիլինգարյանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի եղբայրն էր: Նա ամուսնացած էր, ուներ մանկահասակ դուստր:











