Քաղաքացիական հագուստով ոստիկանները կլծվեն կորոնավիրուսի դեմ պայքարին

18
Այսօր պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակահամաճարակային կանոնները պահպանելու միջոցառումներին:
 
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ իրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, ովքեր անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն:

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է մոտ հասցեներում, այսինքն՝ բակերից է այն տարածվում եւ կներգրավեն նաեւ քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը: Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, հոգեհանգստյան արարողությունները եւ «ընդհատակյա» հարսանիքները»,- ասաց նա: