Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ

11
Քաղաքական մեծամասնությանը հետաքրքիր չէ՝ ընդդիմությունը բոյկոտում է, թե ոչ: Դա ընդդիմության իրավունքն է, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչո՞ւ է բոյկոտում, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Միգուցե դժգոհություն է հայտնում իրավական գործընթացների առնչությամբ: Ամեն դեպքում, դա ընդդիմության իրավունքն է: Խոսվում է ընդդիմախոսներին լռեցնելու մասին: Եթե իրավական պրոցեսներին չխոչընդոտելը համարում եք ընդդիմությանը լռեցնել, ուրեմն ձեր ձևակերպումներում ազնիվ չեք: Ընդդիմությանը հաճելի է, թե ոչ, իրականությունն այն է, որ իշխանության 88 հոգանոց կազմն առաջնորդվում է օրենքով և իր լիազորություններով», – ասաց Մակունցը՝ չհամաձայնելով նաև այն պնդումների հետ, թե իշխանության կողմից փորձ է արվում լռեցնել ընդդիմադիր մամուլը: