Փոստանջյանը խորհուրդ տվեց զերծ մնալ ԵՏՄ պայմանագիրը վավերացնելուց

9

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանին ևս մեկ անգամ հորդորեց զերծ մնալ ԵՏՄ պայմանագիրը վավերացնելուց՝ կոչ անելով պատգամավորներին ավելի խորությամբ մտածել, թե սույնով ուր է գնում Հայաստանը:

«Պետք է խորությամբ գիտակցեք՝ ուր ենք գնում, առաջինը դուք եք տուժելու այս պայմանագրի վավերացումից: ՌԴ տնտեսության անկումը անդառնալի է լինելու ՀՀ և Արցախի»,- ասաց նա: 

Նշենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրն ընդգրկված է ԱԺ այս քառօրյայի օրակարգում: